7 ապրիլի 2006 - 20:06 AMT
Ապրիլի 26-30 Երեւանում կանցնի «Jazz Appreciation Month» ավանդական փառատոնը
Ապրիլի 26-30 Երեւանում կանցնի «Jazz Appreciation Month» ավանդական փառատոնը` 2006 JAM-ը, որը կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են դեսպանատան մամլո ծառայությունում, փառատոնը կսկսվի Ազգային էսթետիկ կենտրոնում , որտեղ ելույթ կունենան Հայաստանի երիտասարդ ջազմենները եւ նկարիչները: Նյու-Յորքի Ջուդի Բադի քառյակը հայ երաժիշտների հետ համատեղ համերգ կտա: Փառատոնի շրջանականերում ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Ազգային Պատկերասրահում կցուցադրվեն ֆիլմեր ջազի պատմության վերաբերյալ: Նշենք, որ JAM-ը ԱՄՆ-ում անցկացվում է արդեն 6-րդ տարին, իսկ Հյաստանում այն սկսել է անցկցվել 2002 թվականից: