13 նոյեմբերի 2013 - 14:59 AMT
Փորձագետ. Նոր ղարաբաղյան պատերազմը քիչ հավանական է

Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ճնշման համատեքստում հարկավոր է քաղաքական միջոցներով ղարաբաղյան կարգավորման ուղիներ որոնել: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ, Բար Իլանի համալսարանի Բեգին-Սադաթի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնգետ Ալեքսանդր Մուրինսոնը:

«Նոր ղարաբաղյան պատերազմը քիչ հավանական է: Սակայն եթե Իրանը ձախողի Արևմուտքի ջանքերն ու վստահությունը միջուկային խնդրի կարգավորման առումով, ապա Իրանին ռազմական հարված հասցնելուց հետո, հավանական է, որ ռազմական գործողությունները տարածվեն դեպի Հարավային Կովկաս, որտեղ Ղարաբաղը ամենացավոտ կետերից է, ապա այդ դեպքում ռազմական գործողությունների տարածումը իրական ու կանխատեսելի կլինի»,- գտնում է փորձագետը:

Ըստ նրա, Թուրքիան այսօր այնքան խրված է իր հարավային սահմաններում, որ անտեսում է արևելքից եկող վտանգը: «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախորդ ձախողումից հետո Անկարան զգուշավոր է: Այնուամենայնիվ, Ղարաբաղն ակտիվ թուրքական դիվանագիտության դաշտ էև Թուրքիան կարող է իր նպաստն ունենալ տարածաշրջանային հակամարտությունների և Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,-վստահ է նա, գրում է Vesti.Az-ը: