8 ապրիլի 2006 - 15:21 AMT
ԱՄՆ-ը կուժեղացնեն աջակցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում
ԱՄՆ-ը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմից եւ կուժեղացնեն աջակցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Վաշինգթոնում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի քաղաքականության աջակցության մասին, որը ուղղված է ժողովրդավարության: Ք. Ռայսը հույս է հայտնել, որ Վաշինգթոն կատարելիք Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ կշարունակվի երկու երկրների ռազմավարական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկխոսությունը:
Է. Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը» ուղղված հետեւողական քաղաքկանության համար: Վաշինգթոնի պաշտոնական անձնաց հետ ունեցած հանդիպումներից հետո Մամեդյարովը հայտարարաեց, որ նրանք ցանկություն են հայտնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել, որը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին: «Ամերիկյան կողմը աջակից է նախագահ Իլհամ Ալիեւի հեռատեսական ռազմավարական քաղաքականությանը երկրի ներսում եւ տարածաշրջանում: ԱՄՆ-ը շնորհակալ են Ադբեջանին հակաահաբեկչական կոալիցիայում ջանքերի համար: Նրանք մեզ դիտում են որպես տարածաշրջանային լիդեր»,- ընդգծել է Է. Մամեդյարովը: