17 նոյեմբերի 2013 - 22:13 AMT
Շախմատի տղամարդկանց մեր հավաքականն ԵԱ-ում զբաղեցրեց 4-րդ, կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Վարշավայում Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Ադրբեջանի հետ մրցամարտը, արդյունքում վերջինս Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Արծաթե մեդալը հասավ ֆրանսիացիներին, բրոնզը՝ ռուսներին: Հայաստանի հավաքականի կազմում էին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը:Վերջին՝ 9-րդ տուրը մեր հավաքականն ոչ ոքի ավարտեց հունգարացիների հետ: Չեմպիոն դարձան ուկրաինուհիները, ռուսներն ու լեհերը բաժանեցին 2-3-րդ տեղերը, բայց, ի վերջո, լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը հասավ ռուսներին: Մեր հավաքականի կազմում էին Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: