19 նոյեմբերի 2013 - 12:04 AMT
Դավութօղլու. Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը Կովկասում կայունություն կհաստատի

Թուրքիայի արտագործնախարար Ահմեդ Դավութօղլուի Վաշինգտոն այցի շրջանակում քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններին անդրադարձել են Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական տարաձայնություններին, գրում է trtrussian-ը:

«Վերջին 3 օրերին բանակցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք շուտով հանդիպելու են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իր հերթին թուրք նախարարը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի: «Գոհ եմ, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան միասնական դիրքերից են մոտենում ղարաբաղյան կարգավորմանը: Խնդրի հանգուցալուծման դեպքում Կովկասի տարածաշրջանում կայունությունը կվերականգնվի»,- ասել է Դավութօղլուն, հայտնում է VOA News-ը:

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: