20 նոյեմբերի 2013 - 11:05 AMT
ԵԱՀԿ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները խաղաղության երաշխիք են

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունըկնպաստի վստահության ու փոխըմբռնման հաստատմանն ու դրական խթան կդառնա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար, ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում:

«Գտնում ենք, որ նման բանակցությունները խաղաղության, կայունության ու տարածաշրջանային գործակցության նոր հնարավորությունների երաշխիք են»,- ասել է նա:

Հայտարարությունում ասվում է նաև, որ Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում պատրաստ է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի կանոնավոր երկխոսություն հաստատելու ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ուառանձնազրույցըվերջին երկում տարում: Ավելի ուշ նախագահներին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Photo: OSCE