21 նոյեմբերի 2013 - 17:47 AMT
Փոլ Իգնատուսը XX դարի հայ գրողների մասին նոր գիրք է հրատարակել

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ ՌԾՈւ նախկին քարտուղար Փոլ Իգնատուսը կներկայացնի նոր լույս տեսած ՝ «5 x 3. Երեք մեծ հայ գրողների 15 գրքեր» վերնագրով գիրքը, գրում է The Armenian Weekly-ին:

Խարբերդում ցեղասպանությունից մազապուրծ եղած ծնողների ժառանգ հանդիսացող Իգնատուսը ծնունդով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքից է: Նա սովորել է Հարավային կալիֆորնիայի համալսարանում, եղել է սպա ԱՄՆ ՌԾՈւ շարքերում Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Ինգնատուսը նաև մի շարք կենսագրական գրքերի հեղինակ է:

Փոլ Ինգատուսը 8 տարի աշխատել է Ջոն Քենեդիի աշխատակազմում, իսկ Լինդոն Ջոնսոնի օրոք եղել է բանակի առաջին կցորդը, այնուհետև խորհրդականը պաշտպանության գծով:

Նոր գրքում ներկայացված են Լևոն Սյուրմելյանը, Մայքլ Արլենն ու Վիլյամ Սարոյանը՝ XX դարի երեք հայտնի հայազգի գրողներ, որոնք գրել են հայերեն և անգլերեն: