11 ապրիլի 2006 - 16:14 AMT
Տոմաշ Կնոտհեն Արթուր Բաղդարյանին փոխանցեց Լեհաստան այցելելու պաշտոնական հրավեր
Այսօր ՀՀ ԱԺ նախագահը Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պարոն դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լեհաստան այցելելու պաշտոնական հրավեր: Հանդիպման ընթացքում կարեւորվեց հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում համագործակցությունը եւ աջակցությունը Հայաստանին, երկու երկրների ռեգիոնների միջեւ կապերի հաստատումը: Քննարկվեցին նաեւ Լեհաստանի Սենատի նախագահի Հայաստան պաշտոնական այցին առնչվող հարցեր: