11 ապրիլի 2006 - 19:47 AMT
Կայացել է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման հանձնաժողովի նիստը
Երեւանում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երրորդ նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման ռազմավարությունը» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց եւ հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց լրախմբագրումը: