28 նոյեմբերի 2013 - 12:59 AMT
Հասան Ռոուհանին հունվարի 17-ին կայցելի Թուրքիա

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հունվարի 17-ին կայցելի Թուրքիա, հայտնում է Anadolu գործակալությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ըստ Դավութօղլուի, հաջորդը կլինի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցն Իրան:

Թուրքիան անցյալ տարի չմիացավ ԱՄՆ պատժամիջոցներին Իրանի դեմ և շարունակել է նավթ ու գազ գնել, ինչպես նաև բանկային ծառայություններ մատուցել:

Միևնույն ժամանակ երկրների միջև սուր մրցակցություն կա տարածաշրջանում գերազանցության համար:

Photo: AFP