12 ապրիլի 2006 - 18:48 AMT
Armenian Navy Band-ը եւ System of A Down-ը պատրաստվում են համատեղ ալբոմ թողարկել
Armenian Navy Band-ը ծրագրում է համատեղ ալբոմ թողարկել հայտնի ամերիկյան ռոք խումբ System of A Down-ի հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Armenian Navy Band-ի հայ մենեջեր Ջոն Գրիգորյանը: Նա նաեւ ասեց, որ ապրիլի 22-ին Avanguarde-Folk Club-ում կկայանա Armenian Navy Band-ի եւ Արտո Թունջբոյաջյանի համերգը:

Նշենք, որ Armenian Navy Band-ը Planet Award մրցանակի է արժանացել BBC World Music Award ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: