9 հունվարի 2003 - 21:04 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ կսկսվեն Բաքվում երկու զինվորական կցորդների հավատարմագրումից հետո: Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, հաղորդել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրիվլիխը: Նրա խոսքերով, փաստաթղթի ստորագրման ժամկետը դեռ չի հաստատվել: Նշենք, որ տվյալ պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես էր եկել պաշտոնական Բաքուն: