12 ապրիլի 2006 - 20:07 AMT
Ադրբեջանցի քաղաքական գործիչ. Ի.Ալիեւի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա
Ադրբեջանի նախագահի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Դեմկուսի փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն: Նրա խոսքերով, պետք չէ կոնկրետ բան ակնկալել Ի.Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցից: «Նախագահի այցն ԱՄՆ չի անդրադառնա ղարաբաղյան գործընթացի վրա: Հարկ չկա կոնկրետ որեւէ բան ակնկալել, թեեւ անկասկած ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի: «Իրատեսական չէ հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը առանց տարածաշրջանում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու, սակայն նա պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ ժողովրդավարացնի այն», գտնում է Ս.Ջալալօղլուն: Նա գտնում է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր է ուժեղ բանակ, սակայն դա չի նշանակում, թե պետք է անմիջապես ռազմական գործողություններ սկսել: «Ուժեղ բանակի առկայությունը կօգնի ապահովել Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ բանակցություններում»,-ասել է ադրբեջանցի ընդդիմադիրը, հաղորդում է Day.az-ը: