30 նոյեմբերի 2013 - 11:00 AMT
Առևտրային բանկերն այս շաբաթ ակտիվ էին վարկավորում դրամով

Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.1 մլն ԱՄՆ դոլար:

Նոյեմբերի 25-29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,211,241 ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,134,974 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 5,917,833 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: