30 նոյեմբերի 2013 - 15:40 AMT
Մեկ տարում բենզինի գինը Հայաստանում նվազել է 2,1 տոկոսով

2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ:

2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.1%-ով:

2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.1% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ: Նոյեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինի մեկ լիտրը կարելի է ձեռք բերել 530 դրամով, «Պրեմիում»-ը՝ 500, «Ռեգուլյարը»՝ 470: