2 դեկտեմբերի 2013 - 13:36 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը և Visa-ն խաղարկում են 2014 Բրազիլիայի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր

Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում են հատուկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն Բրազիլիա` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Դրա համար անհրաժեշտ է մասնակցել հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը Դուբայում (ՄԱԷ) կայանալիք «Գնումների փառատոնին» և վճարել ցանկացած գնում Առէկսիմբանկի Visa քարտով: 2014 թվականի մարտին տեղի կունենա գլխավոր մրցանակի` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու անձի համար նախատեսված երեք ուղեգրերից մեկի խաղարկությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնում ենք, որ Առէկսիմբանկ-ը Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերում, առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը: