3 դեկտեմբերի 2013 - 14:12 AMT
2014 թ. գարնանը կսկսվի Սիվասի հայկական եկեղեցու վերականգնումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը կարգադրել է վերականգնողական աշխատանքներ սկսել Սիվասի Սբ. Գևորգ եկեղեցում, որը գտնվում է ռազմակայանի տարածքում: Եկեղեցուց այժմ միայն փլատակներ են մնացել: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, նախարարն օգնության խնդրանքով դիմել է Սիվասի իշխանություններին:

Հայ բարեգործական «Սիվասի Սբ Գևորգ եկեղեցի» միության շնորհիվ, եկեղեցին ՊՆ ղեկավարի աջակցությամբ տեղափոխվել է ռազմակայանի տարածքից: Վերականգնողական աշխատանքները կարող են սկսվել գարնանը:

Վերջին տարիներին Թուրքիայում սկսել են վերականգնել քրիստոնեական, այդ թվում հայկական եկեղեցիները՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Վերականգնված եկեղեցիները հայտնվում են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության իրավասության տակ, ժամերգությունն այնտեղ արգելված է, դրանք գործելու են միայն որպես թանգարաններ:

Մինչ 1915 թվականը Օսմանյան կայսրությունում գործել է շուրջ 2000 հայկական եկեղեցի ու վանք, որից այժմ կանգուն են մնացել հաշվածները: Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցիներն օգտագործվել են որպես գոմեր, պահեստներ կամ ուղղակի ոչնչացվել են: