13 ապրիլի 2006 - 18:24 AMT
Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար` կատարված 2004 թվականի փետրվարի 19-ին: Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, ըստ որի Ռ. Սաֆարովը դատապարտվում է ցմահ բանտարկության առաջին 30 տարիների ընթացքում առանց համաներման իրավունքի, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը: