13 ապրիլի 2006 - 19:03 AMT
Վարդան Օսկանյանն ու Բերնար Ֆասիեն քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, մտքեր փոխանակեցին բանակցությունների հեռանկարների շուրջ: