5 դեկտեմբերի 2013 - 20:06 AMT
Շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը. Հայաստանը 5-րդն է

Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում 10 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Վերջին՝ 9-րդ տուրում պարտվելով ուկրաինացիներին, հավաքականը զրկվել է նաև բրոնզե մեդալից:

15 միավորով արդեն չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի հավաքականը. վերջին անգամ ռուսներն այւս տիտղոսին արժանացել էին 2010-ին։ Երկրորդ տեղում Չինաստանն է, երրրորդ՝ Ուկրաինան:

Հինգերորդ տեղում Հայաստանի հավաքականը հայտնվել է, քանի որ լրացուցիչ միավորներով զիջել է ԱՄՆ-ին։Այս առաջնությունում մեր հավաքականը 4 հաղթանակ է ունեցել, 3՝ ոչ ոքի ու 2 պարտություն: Հավաքականը հանդես էր գալիս նույն կազմով, ինչ 2011-ին՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան և Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչը` Արշակ Պետրոսյան էր: