14 ապրիլի 2006 - 18:57 AMT
Ի պաշտպանություն Ռ.Սաֆարովի կազմակերպված հանրահավաքի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ
Բաքվի ուսանողությունը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի վերաբերյալ Բուդապեշտի դատարանի կայացրած դատավճռի դեմ, որով նա դատապարտվել է ցմահ բանատրկության: Ոստիկանությունը ձերբակալել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիին եւ անդամ Մանաֆ Քերիմովին, որոնք փորձել են միանալ ուսանողներին: Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ցույցի շուրջ 10 մասնակիցների` ուսանողների թիվց: Չնայած դրան, ուսանողները հավաքվել են Ազիզբեկովի հուշարձանի առջեւ եւ անց են կացրել ցուցյը: Երթի մասնակիցները վանկարկել են «Ազատություն Ռամիլ Սաֆարովին», «մենք հպարտանում ենք Ռամիլով» եւ այլ կարգախոսներ: Ոստիկանության ուժերը հսկողության տակ են վերցրել ցույցի տարածքը, որն ավարտվել է Ադրբեջանի պետական հիմնի կատարմամբ եւ հանրապետության ազատության համար զոհվածների շիրիմներ այցելությամբ: Երթի մասնակից ուսանողները հայտարարել են բողոքի հերթական ակցիայի անցկացման ամսաթիվը` ապրիլի 17-ը:
Սաբաիլի շրջանի ոստիկանության վարչության պետ Քյամալ Վելիշովի խոսքերով, նրանք համապատասխան պայմաններ են ստեղծել երթի անցկացման համար: Նա նաեւ ասել է, որ ոստիկանությունը թույլ չի տա ուսանողներին երկրորդ անգամ չարտոնված երթ անցկացնել: Այն բանից հետո, երբ Ակիֆ Նաղին բերման է ենթարկվել ոստիկանության 26-րդ բաժին, նրան ուղարկել են շրջանային դատարան: Դատարանը Ա.Նաղիին վերջին նախազգուշացումն է արել եւ ազատ արձակել, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: