15 ապրիլի 2006 - 17:17 AMT
Լիոնի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայող ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան
Լիոնի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայող ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Լիոնը առաջին քաղաքը կլինի, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը կկանգնեցվի հենց կենտրոնական հրապարակում: Հուշարձանի բացմանը կմասնակցեն նաեւ ֆրանսիացի պաշտոնատար անձիք, քաղաքական գործիչներ: Ակնկալվում է նաեւ երկրի նախագահի մասնակցությունը: Հիշեցնենք, որ վերջերս հենց Լիոնում էին կազմակերպվել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական հանրահավաքներ, որոնց ի պատասխան հանրահավաքի դուրս եկան հայերն ու ֆրանսիացիները, մեծ վնաս հասցնելով թուրքի կերպարին երկրի հասարակության աչքերում: Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի նաեւ Մարսելի շրջաններից մեկում, հաղորդում է «Ազգ» թերթը: