14 դեկտեմբերի 2013 - 15:04 AMT
ԿԱՐԾԻՔ
Ջեյմս Ուորլիքին դո՞ւր են գալիս ուղևորությունները Բաքու

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կմեկնի Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու համար, շաբաթ օրը Twitter-ի իր աքաունթում գրել է Ուորլիքը: Նա չի հստակեցրել, թե երբ կլինի Բաքվում: Հավանաբար, ամերիկացի դիվանագետին դուր է գալիս Բաքվում, սակայն Իլհամ Ալիևի նրա հաճախակի այցելություններն որոշակի մտորումների տեղիք են տալիս: Առաջինը, եթե նա այցելում է Բաքու, ապա ըստ տրամաբանության, պետք է այցելի նաև Երևան, պահպանելով բանակցությունների պարիտետը: Երկրորդը, չի բացառվում, որ Ուորլիքի այցերը պայմանավորված են բուն Ադրբեջանի անկայունությամբ ու բավականին տագնապալի տվյալներով նավթի արդյունահանման անդադար նվազման մասին, ինչը նվազեցնում է Բաքվի հեռանկարներն ԱՄՆ համար: Սակայն գլխավորն այն է, որ Պետքարտուղարությունը չի ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը մերձենա Ռուսաստանին, ինչը կարող է վաղ թե ուշ տեղի ունենալ:

Պետք չէ անտեսել նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք կարող են փոխվել Օբամայի նոր քաղաքականության պատճառով: Հավանաբար, ղարաբաղյան կարգավորումն Ուորլիքի այցերում առաջին տեղում չէ:

Այսպես թե այնպես, նման այցերն Երևանը պետք է զգուշավոր ընդունի, քանի որ ԱՄՆ-ն կարող է պայմանավորվել Բաքվի հետ որոշ հարցերում, Թուրքիայի օգնությամբ, և Երևանն այդ բանակցություններից նորից ոչինչ չի շահի, չնայած Ահմեդ Դավութօղլուի «ընկերանալու» հորդորներին:

Սակայն վերջին իրադարձություններն Ուկրաինայում և ամբողջ հետխորհրդային տարածքում ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է ազդեցությունն ԱՊՀ երկրներում, ինչպես դա եղավ նաև Մերձավոր Արևելքում: Բարաք Օբամայի «վաստակն» այստեղ այնքան մեծ է, որ խոսելն ավելորդ է: Ջեյմս Ուորլիքը կարող է ամեն ամիս Բաքու այցելել, բայց ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը, այն է՝ ԼՂՀ անկախության ճանաչումը, կախված չէ համանախագահների այցերից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net