Թուրքիայի ու Եվրամիության միջև այսօր ռեադմիսիայի մասին համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես հայտնում է 1news.az-ը TRT վրա հղումով, ստորագրման արարողությանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը, ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը և ԵՄ ներքին գործերի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոյմը:
Զուգահեռաբար բանակցություններ են սկսվել ԵՄ ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը վերացնելու շուրջ:
Բանակցությունների ընթացքում, որոնք 3,5 տարի են տևելու, Անկարան պարտավորվել է վերադարձնել երրորդ երկրների անձանց, որոնք ԵՄ մուտք կգործեն Թուրքիայի տարածքով, կամ տեղակայել նրանց հատուկ ճամբարներում:
Նոյեմբերի 5-ին եռամյա դադարից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում, քննարկումների նոր բաժին բացվեց: 22-րդ բաժինը, որը քննարկելու են Թուրքիան ու ԵՄ-ն, վերաբերում է «տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային մեխանիզմների համակարգմանը»: Քաղաքական սահմանափակումների զգալի մասը, կապված մյուս բաժինների բացման հետ, պայմանավորված է Կիպրոսի խնդրի լուծմամբ:
Ըստ Եվրոպայի գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշի, Կիպրոսի խնդրի լուծման դեպքում Թուրքիան սեղմ ժամկետում կկարողանա 12 բաժին բացել և հաջողությամբ ավարտել 10-ի քննարկումը: Նախարարը վստահ է, որ այդ թիվը կարող է նաև ավելին լինել: Գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը՝ Եվրահանձնաժողովը շարունակում է հորդորել անդամ երկրներին Թուրքիայի հետ բանակցություններում բացել 24 բաժիններից 23-ը:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրքական հանրության զգալի մասը դադարել է հետաքրքրվել ԵՄ-ին անդամակցությամբ: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եթե 2005 թ. հանրության 70 տոկոսն էր կողմ անդամակցությանը ԵՄ-ին, ապա այժմ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս»: