Ադրբեջանական բանակի զինվորը դանակահարել է զինակցին սրտի շրջանում: Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում:
Գումայի շրջանից զորակոչված 19-ամյա Զաուր Ռուստամովը դանակահարել է իր զինակից Սուխրայ Մուրադովին, որը զորակոչվել է Ադրբեջանի Հաթայի շրջանից: Զինվորը տեղափոխվել է հոսպիտալ վնասվածքով սրտի շրջանում:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում միջադեպը չեն մեկնաբանել:
Ըստ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության, 2013 թ, 5 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է զոհվել, որից 25-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, բանակում զոհվածների թիվը անցնում է 50-ից: