17 ապրիլի 2006 - 18:47 AMT
Հ.Աբասի. Իրանը 40 հազար մահապարտ է նախապատրաստել, որոնք պատրաստ են հարված հասցնել ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային
Իրանը մահապարտների 40-հազարանոց գումարտակ է կազմավորել, որոնք պատրաստ են հարված հասցնել ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու դեպքում: Այդ մասին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Աբասին: Նրա խոսքերով, արդեն ընտրվել է 29 օբյեկտ, որոնց հասցվելու են հարվածները: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, Աբասիի հայտարարությամբ ձայնագրությունը գտնվում է բրիտանացի լրագրողների մոտ: Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում: Լավագույն դեպքում, Մեծ Բրիտանիան հավանություն կտա իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական քայլերին: