17 ապրիլի 2006 - 19:41 AMT
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը խորապես արմատավորված է հույն ժողովրդի հիշողության մեջ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ներքին գործերի նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը Աթենքում Հայ Դատի հանձնախմբին ուղղված գրավոր նամակում: Նախարարը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Միաժամանակ Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդորոս Քասիմիսը Աթենքում կայացած միջոցառման ժամանակ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Թուրքիե» օրաթերթը: