18 ապրիլի 2006 - 14:08 AMT
Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Ապրիլի 17-ին Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը պետք է պաշտոնապես բացվեր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Հուշարձանի վրա անհայտ անձինք գրել են. «Հայոց ցեղասպանություն երբեւէ չի եղել»: Վանդալիզմի տվյալ դրսեւորումը հաջորդել է թուրք ազգայնամոլականների մարտի 18-ի բողոքի ցույցին: Հայկական կազմակերպությունները կոչ են արել Լիոնի ոստիկանությանը հետաքննություն անցկացնել եւ պատժել մարդկային արժանապատվությունը ոտնահարած հանցագործներին: