18 ապրիլի 2006 - 16:05 AMT
Երեւան է ժամանել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը
Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Երեւան այցի ընթացքում ռուս դիվանագետը կմասնակցի Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների տարածաշրջանային խորհրդակցությանը: Բացի այդ, ծրագրված են Գ. Կարասինի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: