19 ապրիլի 2006 - 15:50 AMT
Ռոբերտ Քոչարյանը եւ Գրիգորի Կարասինը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Հանդիպման ընթացքում Գրիգորի Կարասինը տեղեկացրել է, որ Երեւանում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների հետ տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, Հարավային Կովկասի զարգացումներին, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: