19 ապրիլի 2006 - 18:05 AMT
«Դա Վինվիի գաղտնագիրը» ֆիլմում հնչելու է Ջիվան Գասպարյանի դուդուկը
Ռոն Հովարդի «Դա Վինչիի գաղտագիրը» գեղարվեստական կինոնկարում, որի համաշխարհային պրեմիերան կայանալու է սույն թվականի մայիսի 19-ին, հնչելու է Ջիվան Գասպարյանի դուդուկը: Ֆիլմի երգահան Հանս Զիմմերը, որի ֆիլմերում հնչել է դուդուկ, հրավիրել է Ջիվան Գասպարյանին ֆիլմի երաժշտության վրա աշխատելու համար: Զիմմերի խոսքերի համաձայն, կինոնկարի սկզբում անցում է կատարվում դուդուկից ժամանակակից երաժշտությանը, որը շատ հետաքրքիր է: Նշենք, որ Ջիվան Գասպարյանի դուդուկը հընչել է այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Եվգենի Օնեգինը» եւ «Քրիստոսի չարչարանքները»: