20 ապրիլի 2006 - 15:11 AMT
Տյումենում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օրվան նվիրված երեկո է կազմակերպում Տյումենի «Շինարար» ազգային մշակույթների պալատը: Միջոցառման ծրագրում են` 1915 թվականի իրադարձությունների շարադրումը, ժողովրդական հերոսներին նվիրված ցուցահանդես, հայրենասիրական երգերի կատարում, հայ պոետների բանաստեղծությունների ընթերցում: Ռուսաստանում, Հայաստանում եւ հայկական սփյուռքում ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հիշատակի օրը Ռուսաստանում հայերը պաշտոնապես սկսեցին նշել 1995 թվականից, երբ ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայաստանում այդ օրը պաշտոնապես ընդունվեց 8 տարով ավելի վաղ: Այդ կապակցությամբ այդ օրը ծիսական միջոցառումներ կանցկացվեն ողջ աշխարհում, նշում է «NewsProm.Ru» ինտերնետ-կայքը: