20 ապրիլի 2006 - 16:22 AMT
Ոչ ոք, Ռուսաստանից բացի, շահագրգռվածություն չհայտնեց Հայաստանի էներգետիկայի հարցում
Էներգետիկայի դիվերսիֆիկացիան կախված չէ այն բանից, թե ում են պատկանում էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր երկրի էներգետիկայի զարգացման գործում ներգրավված լինեին նաեւ այլ երկրներ, սակայն ստացվեց այնպես, որ ոչ ոք, Ռուսաստանից բացի, շահագրգռվածություն չհայտնեց այդ հարցում»,-ասել է Օսկանյանը: Նա նկատել է, որ իրոք Հայաստանի էներգաօբյեկտների մեծ մասը հայտնվել է մի պետության ձեռքում: «Այդ առումով ամեն ինչ կախված է պայմանագրերի կետերից, որոնք լիովին պաշտպանում են մեր էներգետիկ անվտանգությունը: Իսկ այդ կետերը կան եւ գործում են: Կարեւոր է նաեւ, որպեսզի լինի էներգակիրների դիվերսիֆիկացիա»,-նշել է Վարդան Օսկանյանը: