20 ապրիլի 2006 - 17:18 AMT
Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ
Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ, որը չի համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը տեխնիկապես հնացել է, սակայն նոր ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտության քննարկումը ԵՄ-ի իրավասության մեջ չի մտնում:

«Եվրամիությունը ընդունում է, որ տվյալ հարցերը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի եւ էներգետիկ անվտանգության հարցերում: Մյուս կողմից, ԵՄ-ը հարգում է յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը. նտրել էներգիայի այն տեսակը, որը առավել պատասխանում է նրա հնարավորություններին եւ շահերին»,- ասել է Հանս Վինկլերը:

Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղարը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնագիրը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ռուսական սեփականություն հանձնելու վերաբերյալ: «ԵՄ-ն չի խառնվում ազգային մակարդակի վրա ընդունված որոշումներին»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղին, ապա, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, նա չգիտի, «Իրան-Հայաստան գազամուղը հանձնվելու է Ռուսաստանին, թե` ոչ»:

«Ես ենթադրում եմ, որ բանակցությունները տարվում են այն հարցերի շուրջ, թե ով է կառուցելու գազամուղը եւ ով է ֆինանսավորելու այդ կառուցումը: Քանի որ ես չեմ մասնակցում այդ բանակցություններին, ապա չգիտեմ մանրամասները»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: