21 ապրիլի 2006 - 14:19 AMT
ԼՂՀ-ում մեկնարկել են լսումներ «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով
Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում մեկնարկել են լսումներ «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով, որի նախաձեռնողն է ԼՂՀ ԱԺ արտաքին մշտական հանձնաժողովը: Լսումների անցկացումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջազգային միջնորդների ակտիվացմամբ եւ ԼՂՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի, խմբակցությունների եւ խորհրդարանական խմբերի կողմից ղարաբաղյան հակամրտության կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու անհրաժեշտությամբ: Լսումներին մասնակցում են Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, մի շարք հայ քաղաքագետներ եւ փորձագետներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: