13 հունվարի 2014 - 12:23 AMT
Օջալանը հարգել է Դինքի հիշատակը

Կալանավայրում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հարգել է Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվեց 7 տարի առաջ թուրք ազգայնականի կողմից, գրում է Hurriyet Daily News-ը:

«Ես ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակ, մեր եղբայր Հրանտի պայքարն ու հարգում եմ նրա հիշատակը»,-գրել է Օջալանը հաղորդագրության մեջ, որը հունվարի 11-ին փոխանցել է երկու քուրդ պատգամավորներին Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցությունից ու Ժողովրդական դեմոկտրատական կուսակցությունից, որոնք այցելել էին Իմրալի կղզի: Նա հույս է հայտնել, որ կկարողանա ուղերձով դիմել Թուրքիայի հայերին Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ: 1999 թվականին նա ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում Իմրալի կղզում: