14 հունվարի 2014 - 17:39 AMT
Վարչապետը պահանջում է չնահանջել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզից»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պահանջել է խստորեն հետևել Մաքսային միությանն անդամակցության միջոցառումների ժամանակացույցին: Այդ մասին նա հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ: Աշխատանքային խմբերի ղեկավարները, որոնք ստեղծվել են Միությանն անդամակցելու տարբեր ուղղություններով, զեկուցել են կատարած աշխատանքի մասին և հետագա քայլերի մասին, որոնք նախատեսում է «ճանապարհային քարտեզը»: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքը, բացառելով շեղումները սահմանված ժամանակացույցից:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտարարել է, բացելով նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2014 թվականի մարտի 1-ին պետք է ձևակերպվի Մաքսային միության շրջանակներում մնացող սահմանափակումների ցանկն ու որոշվեն դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Ըստ նրա, ինտեգրացիոն առավել մեծ արդյունք է նկատվում, որբ կոոպերացիան առավել խորն է ու ընդգրկում է բոլոր ոլորտները: Այդ դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, տնտեսական համակարգը առավել արդյունավետ կգործի, հայտնում է vesti.ua-ն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: