21 ապրիլի 2006 - 18:26 AMT
Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի եւ Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, բողոքի ցույց կանցկացվի Թբիլիսիյում Թուրքիայի դեսապանատան մոտ: Այդ մասին Pan ARMENIAN.Net գործակալությանը հայտնել են Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնում: Միջոցառմանը ծրագրվում է Վրաստանի այլ համայնքների, ինչպես նաեւ Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը: Նույն օրը քաղաքում կանցնեն հետեւյալ միջոցառումները. պատարագ Սուրբ Գեւորգ Հայկական մայր տաճարում, Հիշատակի երեկո Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնում, հոգեւոր երգի երեկո Սուրբ Գեւորգ մայր տաճարում` Վրաստանի եկեղեցական երգչախմբերի մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ եկեղեցու բակում թեմատիկ ֆոտոցուցահանդես է կազմակերպվելու: Միջոցառումները կավարտվեն երթով, որը կանցնի Սուրբ Գեւորգ եկեղեցուց Նոր Էջմիածին եկեղեցի. եկեղեցու շուրջը մոմեր կվառվեն: