16 հունվարի 2014 - 12:35 AMT
Բելգիայի Հայ Դատը Շվեյցարիային հորդորում է բողոքարկել Փերինչեկի գործով ՄԻԵԴ որոշումը

Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի (ANC Belgium) պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է Բելգիայում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դը Սերժային և կցորդ Ուրսինա Էգենշվիլլերին: ANC Belgium ներկայացուցիչները դեսպանինխնդրել են շվեյցարական կառավարությանը փոխանցել Դողու Փերիչեկի գործով2013-ի դեկտեմբերի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումն և Շվեյցարիայի կառավարությանը ներկայացնել իրենց խնդրանքը, դատարանի որոշումը բողոքարկելու համար:

Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը դեսպանին ներկայացրել է Շվեյցարիայի դեմ Փերինչեկի գործի հիմնական դրույթներն ու փաստարկները, որոնց հիման վրա բողոքարկվել է Շվեյցարիայի Դաշնային դատարանի որոշումը:

Դեսպանը տեղեկացվել է նաև գործի ընդհանուր հանգամանքների մասին, հայ ժողովրդի դիրքորոշման, ինչպես նաև որոշումը բողոքարկելու անհրաժեշտության մասին: Նշվել է նաև, որ Փերինչեկը դիտավորյալ Շվեյցարիա էր ժամանել Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու ու Շվեյցարիայում գործող օրենքին մարտահրավեր նետելու համար: Ըստ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի, Փերիչեկի գործով Եվրոպական դատարանի որոշումը, որը, իբր հիմք է ընդունել խոսքի ազատությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում, ճանապարհ է հարթում ոչ միայն հակահայկական դրսևորումների համար, այլև հզորացնում է թուրքական ծայրահեղական շարժումները Եվրոպայում և այլուր՝ խեղդելով արդարության կոչերն և հաշտության հիմնական սկզբունքը։

Հայ Դատի հանձնախումբը Շվեյցարիայի դեսպանինիր աջակցության պատրաստակամությունն է հայտնել, բողոքարկմանը պաշտոնական ընթացք տալու համար։ Ելնելով իր ժողովրդավարության և արդարության սկզբունքներից, Շվեյցարիան պետք է բողոքարկի վերոնշյալ վճիռը՝ առիթ տալով, որ հայ ժողովրդի դեմ ուղղված այս ապակողմնորոշիչ վճիռը գտնի իր ճիշտ ուղին, նաև Շվեյցարիան տեր կանգնի իր քրեական օրենքներին։ Հանդիպման ավարտին, հանձնախումբը նշել է, որ պիտի տեղյակ պահի դեսպանինհարցի առաջընթացի մասին, հույս հայտնելով, որ Շվեյցարիան կբողոքարկի վճիռը։

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Շվեյցարիան ընդունել է 1995-ին: Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում ճանաչել էր Փերինչեկի իրավունքների խախտումը, որը Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ:

2007-ին Փերինչեկը մեղավոր էր ճանաչվել Հայոց ցեղասպանության ժխտման համարռասայական խտրականության մեջ՝դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995-ին ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ:

2011-ի օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելի ձերբակալվել էր Փերինչեկի որդին՝ թուրք քաղաքագետ ու պատմաբան Մեհմեդը Փերինչեկը: Նրա ձերբակալության համար առիթ էր հանդիսացել «Էրգենեկոնի» գործինմասնակցությունը: Մոսկվայում նա տպագրել էր «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը, որտեղ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: