16 հունվարի 2014 - 14:46 AMT
Եվրասիական բանկն այն բարիքների մասին, որ կստանա Հայաստանը ՄՄ-ին անդամակցելով

Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի աշխատակիցները գտնում են, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին միայն դրական արդյունք կունենա, գրում է Integration.su կայքը: Ինչպես հաշվարկել են փորձագետները, Երևանի ստացած զեղչը ռուսական գազի համար արդեն իսկ կարող է փոխհատուցել Հայաստանի կորուստները ԵՄ ասոցացման անդամությունից հրաժարվելու պատճառով: Գազի գնի նվազումը ամենամյա առաքումների համար կազմում է 140 մլն դոլար, ինչը համադրելի է 146 մլն դոլար ՀՆԱ աճի հետ, ինչը կարող էր երկարաժամկետ հեռանկարում բերել երկրին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը: Այդ մասին ասվում է հետազոտության մեջ, որը գնահատում է Մաքսային միությանը Հայաստանի ինետգրման տնտեսական արդյունավետությունը:

Երբ Հայաստանը միանա միության «եռյակին», երկրի համախառն արդյունքի ամենամյա աճը կկազմի 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանին ձեռնատու է աշխատանքի միասնական շուկա մտնելը: ԵՏՏ ընդունած համաձայնագրերն աշխատանքային միգրացիայի մասին ուղղված են անդամ պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը: Ծրագիր է մշակվում նաև աշխատանքի ընդհանուր շուկայի արդյունավետ գործունեության ապահովման համար: Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը կազմող դրամական փոխանցումների 85 տոկոսը ստացվում են Ռուսաստանում արտագնա աշխատողներից:

Եթե Երևանը միանա ԵՏՏ համաձայնություններին, դրամական փոխանցումների ծավալի աճը տարեկան կկազմի 40 մլն դոլար: Դա կնպաստի Հայաստանի վճարային բալանսի առևտրային հաշիվների կայուն ֆինանսավորմանը:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո, լրացուցիչ ներդրումներ ներգրավելով, Հայաստանը կկարողանա դուրս գալ նաև տրանսպորտային մեկուսացումից: Առավել խոշոր հեռանկարային ենթակառուցվածքային նախագիծը, որին կմասնակցեն ներդրողներ ԵՏՏ, փորձագետները համարում են նոր ատոմակայանի կառուցումը և այլ էներգետիկ նախագծերի իրագործումը: Խոշոր նախագծեր են նաև դեպի Իրան երկաթուղու կառուցումը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը, Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերսկսումը:

Մաքսային միության պետությունները ևս շահագրգռված են, որ Հայաստանը մասնակցի եվրասիական ինտեգրմանը: Եթե երկաթուղային ու այլ տրանսպորտային միջանցքների նախագծերն իրականացվեն, ապա հեռանկարային կդառնա տրանսպորտային կապի ստեղծումը Մերձավոր Արևելքի ու Հարավային Ասիայի շուկաների միջև:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»::

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր են ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: