16 հունվարի 2014 - 16:14 AMT
Ֆրանսահայերը բողոքում են Օլանդի Թուրքիա այցելությունից

Հունվարի 26-ին Փարիզում բողոքի ակցիա կլինի՝ նախագահ Օլանդի Թուրքիա այցելության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: Նույն օրը բողոքի ակցիա կանցնի նաև Մոնպելյեում: Հունվարի 25-ին բողոքի ակցիաներ կանցնեն Լիոնում ու Մարսելում: Ակցիաները կազմակերպում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը (CCAF): Ինչպես գրում է Nouvelles d'Arménie-ն, ցույցերը կազմակերպվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի շեմին և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսման ֆոնին: