16 հունվարի 2014 - 16:21 AMT
Շվեյցարիայի ԱԳՆ. Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ինտենսիվ են դարձել

Ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում միջադեպերը մտահոգում են: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթին: «Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շփումներն ավելի ինտենսիվ են դարձել: Վերջին շաբաթներին ավելացել է հուսադրող գործոնների քանակը ղարաբաղյան կարգավորման գործում»,- ասել է նա:

Բուրկհալթերը նաև նշել է, որ Շվեյցարիայի նախագահությունն ԵԱՀԿ-ում սատարում է ՄԽ ջանքերին: Ըստ նրա, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կքաջալերի կապերի հաստատումն Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ու փորձագետների միջև:

Շվեյցարիան ԵԱՀԿ-ում նախագահում է 2014-ի հունվարի 1-ից: Ինչպես նշել է Դիդյե Բուկհալթերը, կառույցի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, ինչպես նաև, որ տարվա ընթացքում պատրաստվում են ուշադրություն դարձնել ԵԱՀԿ-ի անվտանգությանն ու կայունությանը։