16 հունվարի 2014 - 17:14 AMT
Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է

Թուրքիայում մեծ կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տված նախարարների դեմ արդեն կաշառակերության մեղադրանքով նյութեր են պատրաստվում:

Դատախազության տեսադաշտում են հայտնվել ՆԳՆ, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախկին նախարարները, գրում է Cumhuriyet-ը:

Ըստ հաղորդագրության, Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ՝ 10 մլն դոլար ընհանուր գումարի: ԵՄ գծով նախկին նախարար Էգեմեն Բաղիշը մեղադրվում է ընդհանուր առմամբ 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է 52 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է կազմում: