17 հունվարի 2014 - 12:52 AMT
Սպիտակ տունը ՄԱԳԱՏԷ-ի վրա է բարդել Իրանի միջուկային ծրագրի համար պատասխանատվությունը

ՄԱԳԱՏԷ-ն բացառիկ պատասխանատվություն կկրի Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ պլանի կատարման վերահսկողության համար, որը կոչված է վերացնելու խնդիրներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տունը տարածել է այդ փաստաթղթի կատարման մասին պայմանավորվածության սեղմ տարբերակը, որը մշակել են ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակն ու Գերմանիան և Իրանը: Նույն օրը փաստաթղթի ամբողջական տարբերակը Սպիտակ տունը փոխանցել է ԱՄՆ Կոնգրեսին:

«ԵՄ-ն, միջազգային բանախոսների «վեցնյակն» ու Իրանը համատեղ հանձնաժողով կստեղծեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության համար՝ ստուգելու համար Գործողությունների համատեղ պլանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը կաշխատի նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ, վերացնելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտավախությունները: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ ծրագրի ամեն օր մուտք կունենան Իրանի միջուկային օբյեկտներ Նաթանզեում ու Ֆորդուում: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն նաև Առաքի ռեակտորում: