20 հունվարի 2014 - 13:29 AMT
Իրանը կասեցրել է ուրանի հարստացումը

Իրանն երկուշաբթի օրը կասեցրել է ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հունվարի 20-ին: «Իրանը կարևոր քայլ կկատարի և կդադարեցնի ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս երկուշաբթի օրը 12:00-ին»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը, IRNA-ի վրա հղումով:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է ԵՄ հետ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման մեկնարկի մասին:

Մինչ այդ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին և ԵՄ ԱԳ ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը հայտարարեցին, որ համաձայնության են հասել պայմանավորվածությունների կատարման հիմնական հարցերի շուրջ:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն Իրան են ժամանել դիտարկելու համար նոյեմբերի 24-ին Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցնյակի» ձեռք բերած միջանկյալ համաձայնության կատարման ընթացքը: Ինժեներ Մասսիմո Ապագոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նաթանզեի ու Ֆորդոյի միջուկային օբյեկտները, համոզվելու համար, որ Իրանը 20 տոկոսից ավելի չի հարստացնի ուրանը:

«ԵՄ-ն, միջազգային բանախոսների «վեցնյակն» ու Իրանը համատեղ հանձնաժողով կստեղծեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության համար՝ ստուգելու համար Գործողությունների համատեղ պլանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը կաշխատի նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ, վերացնելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտավախությունները: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ ծրագրի ամեն օր մուտք կունենան Իրանի միջուկային օբյեկտներ Նաթանզեում ու Ֆորդուում: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն նաև Առաքի ռեակտորում:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: