2013թ. արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկիխումբ» ՓԲԸ ընդհանուր ակտիվներն ավելացել են երկու անգամ` 31.12.2013թ.դրությամբ կազմելով 233.5 մլրդ ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Այսպիսով` ընդհանուր ակտիվների մեծությամբ Բանկն ընդգրկվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: Բանկի ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրամադրված վարկերը կազմում են 93.2 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը կազմում է Բանկի ակտիվների 40.0%-ը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պարտավորությունները 2013 թվականում ավելացել են 2.0 անգամ` կազմելով 212.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցները` 4.1 անգամ` 160.8 մլրդ ՀՀ դրամ: