25 փետրվարի 2014 - 10:48 AMT
Դամասկոսի հայ եկեղեցու առաջնորդը հանդիպել է ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ

ԱՄՆ պաշտոնական այցի ընթացքում Դամասկոսում հայկական եկեղեցու առաջնորդ Արմաշ ՆալբանդյաննԱՄՆ մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարների և Հարավային Կալիֆորնիայի կոնգրեսականների հետ քննարկել է սիրիացի քրիստոնյաների վիճակը, հայտնում է Massis Post-ը:

Եպիսկոպոս Նալբանդյանը մասնակցել է Սիրիացի հայերին օգնության կոմիտեի (SARF) կազմակերպած հանդիպմանն ու ներկա գտնվել «Սիրիա կոչվող երկիրը» մշակութային ցուցահանդեսի բացմանը:

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական կոմիտեի (SDHP), Ամերիկայի Արևմտյան ափի հայկական խորհրդի (ACA), հայ մարմնակրթական միության (Homenmen) և այլ կազմակերպությունների անդամները ողջունել են եպիսկոպոս Նալբանդյանին Փասադենայում:

Սրբազանը նաև կոնգրեսական Ջուդի Չուին է ներկայացրել իրավիճակը Սիրիայում՝ նշելով, որ երկիրը բժշկական ու ֆինանսական օգնության կարիք ունի: Արմաշ Նալբանդյանն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը դիվանագիտական լուծում է անհրաժեշտ:

Նույն հարցով Ամերիկայի Արևմտյան ափի հայկական խորհրդի անդամներն ու եպիսկոպոս Նալբանդյանը հանդիպել են նաև Կալիֆորնիայի Վեհաժողովի քաղխորհրդի անդամ Փոլ Կևորկյանին: Եպիսկոպոս Նալբանդյանը կոնգրեսականներինհորդորել է հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիացի քրիստոնյաներին ու շնորհակալություն հայտնել ACA-ին հանդիպումների համար, որոնց ընթացքում քննարկվել են ոչ միայն սիրիահայերի, այլև բոլոր սիրիացիների համար կարևոր հարցեր:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 115 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնըսիրիական տարածքումփախստական դարձել, երկու միլիոն մարդ փախել հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչև պատերազմը 20 միլիոն էր:

Երկու տարում Սիրիայում 68 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայ հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել: