25 փետրվարի 2014 - 17:42 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարվա ընթացքում 365 սմարթֆոն կխաղարկի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել է նոր խաղարկություն «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդների համար: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատոր օպերատորն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր «365» խաղարկության առաջին փուլի հաղթողներին և նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 28 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Խաղարկությունը տեսագրվել էր փետրվարի 20-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն:

Նոր՝ «365» խաղարկությունը կազմակերպվում է նոր սկզբունքով. մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար: Հաջորդ ամիս խաղարկվելու է 31 սմարթֆոն, ինչը համապատասխանում է մարտ ամսվա օրերի քանակին:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: