28 ապրիլի 2006 - 20:59 AMT
Ռ. Քոչարյանն ու Վ. Պուտինը հեռախոսով քննարկել են հետագա քաղաքական կոնտակտների զարգացումը
Այսօր կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսային խոսակցությունը: Մտքերի փոխանակման շրջանակներում պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցությունը, այդ թվում տնտեսական բնագավառում, քաղաքական կոնտակտների զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ երկու երկրների բազմակողմանի համագործակցությունը բազմաբնույթ ձեւաչափերում: Խոսակցությունը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: