29 ապրիլի 2006 - 15:02 AMT
Վան դեր Լինդեն. Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար Հայաստանը պետք է առաջ նայի
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար Հայաստանը «պետք է առաջ նայի եւ չօգտագործի անցյալը ապագայի մեկուսացման համար եւ փնտրի խաղաղ լուծումներ»: «Այն փաստը, որ Հայաստանը եւ Թուրքիան հանդիսանում են Եվրոպայի Խորհրդի անդամներ, հնարավորություն է տալիս երկու երկրների խորհրդարանականներին հանդիպել եւ քննարկել առկա հարցերը: Ես գտնում եմ, որ եթե դուք ապրումեք նույն տարածաշրջանում եւ չունեք իրական բաց շփումներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ անձնական հարաբերություններ, ապա դուք չեք ծառայում ձեր երկրի լավագույն ապագան ապահովելու գործին: Անհնարին է կայուն ապագա ստեղծել տարածաշրջանում, որտեղ դուք մեկուսացված եք ձեր հարեւաններից: Ես համոզված եմ, եւ ասել եմ այդ մասին Հայստան կատարած իմ այցի ժամանակ, որ Հայաստանի շահերից է ելնում նայել առաջ եւ չօգտագործել անցյալը ապագայի մեկուսացման համար, փնտրել խաղաղ լուծումներ:

Եթե դուք ցանկանում եք գտնել որեւէ որոշում, դուք այն կգտնեք: Սակայն դուք երբեք չեք գտնի հարյուրտոկոսանոց արդյուք ապահովող որոշում: Զիջումները միշտ անհրաժեշտ են, քանի որ մյուս կողմը ունի իր փաստարկները, եւ եթե դուք պնդեք միայն ձեր սկզբունքները եւ զգացմունքները, բավական բարդ կլինի խաղաղ եւ կայուն որոշում գտնել, որը անհրաժեշտ է բարվոք ապագա ապահովելու համար»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը, հայտնում է Մեդիամաքսը: